Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հայ զինվորները լքում են մարտական դիրքերը

Հայ զինվորները լքում են մարտական դիրքերը
17.12.2020 | 22:28

Մեր զինվորները մարտական դիրքերը հանձնում են ադրբեջանական կողմին։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որով զինվորը ցուցադրում է՝ ինչպես են լքում Սյունիքի դիրքերը։ Տեսանյութում հայ զինվորը զայրացած է և հայհոյանքներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, տեղեկացնում է Փաստինֆոն։


«Սաղ տարածքները՝ մարդկանց գոմերը, տնակները, սաղ տալիս ենք թուրքերին։ Եկել ենք սնարյադ ենք բարձում։ Սա բա ձև է, ճիշտ ա՞ սենց։ Տեսեք, մեր տեղակայումն է, պոստերն ենք թողում, հասնում են գյուղի տակ թուրքերը»։

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ